Նորություններ
ՀՀ կառավարությունը 606 միլիոն 909.8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում 2023 թվականին ավարտված վեց սուբվենցիոն ծրագրերի համար
01.02.2024
ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի հերթական նիստում որոշում է կայացվել մարզում իրականացված 6 սուբվենցիոն ծրագրերի համար 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման կարգով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին հատկացնել 606 միլիոն 909.8 հազար դրամ։
Այդ թվում՝
248 միլիոն 574.8 հազար դրամ՝ Վարդենիս խոշորացված համայնքի Ավազան, Արփունք, Արեգունի, Գեղամասար, Սոթք, Կուտական, Նորակերտ, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ, Կարճաղբյուր և Լուսակունք բնակավայրերի խմելու ջրի ջրագծերի, կապտաժների և ՕԿՋ-ների կառուցման համար։
89 միլիոն 882.9 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքում և համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Վ. Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման և վերանորոգման համար։
30 միլիոն 112.6 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 6 հատ բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման համար (Խ․Ստեփանյան 5, Խ․Ստեփանյան 7, Երիտասարդության 3, Երիտասարդության 12, Ա․ Սեսմանուկյան 5, Լեռնագործների 1/2 /Ա․ Սեսմանուկյան 5, Լեռնագործների 1/2/։
35 միլիոն 821.0 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Արեգունի, Արփունք, Գեղամասար, Դարանակ, Խաչաղբյուր, Ծովակ, Կախակն, Կութ, Մաքենիս, Շատջրեք, Ջաղացաձոր, Սոթք, Վանևան և Փամբակ բնակավայրերում փողոցային լուսավորության ցանցի անցկացման համար։
74 միլիոն 592.7 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Վարդենիկ և Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցում և Վարդաձոր, Վարդենիկ և Ծովինար բնակավայրերում խմելու ջրի կապտաժների կառուցման համար։
127 միլիոն 925.8 հազար դրամ՝ Սևան համայնքի Սևան քաղաքի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի, Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների, Գագարին բնակավայրի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման համար։