Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

31.01.2024

Հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։
Օրակարգում քննարկվեցին ձմեռային զորակոչի ավարտական փուլին վերաբերող հարցեր։
ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում սովորող անձանց տարկետմանը վերաբերող հարցեր, որոնց հետ կապված հանձնաժողովը տվեց համապատասխան եզրակացություններ։
Հանձնաժողովը նաև քննարկեց և հավանություն տվեց «Պատիվ ունեմ» ծրագրով մարզից ուսման մեջ ներգրավվածության գործընթացին։ Ըստ ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի զեկույցի՝ պետական առաջադրանքը մարզում կատարվել է։
Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հիմնական աշխատանքներն ավարտելուց հետո հրավիրվեցին մարզի համայնքների ղեկավարները, որոնց մասնակցությամբ քննարկվեցին պաշտպանության բնագավառի հետ առնչվող այլ հարցեր։ Դրանց վերաբերյալ մարզպետը տվեց հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52