Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

30.01.2024

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրի մատակարարման համակարգ և ոռոգման ջրատարի ներքին ցանց։
Սուբվենցիոն 2 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 119 միլիոն 623 հազար 650 դրամ, որտեղ 83 միլիոն 736 հազար 555 դրամը ՀՀ կառավարության, 35 միլիոն 887 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։
Ծովինարի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 15 միլիոն 625 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Ծովինարի 1-ին թաղամասի 8-րդ փողոցում երկաթբետոնյա կիսախողովակներով կառուցվել է 264 մետր երկարության ոռոգման ջրատար։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերից եւ ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Ծրագրի իրականացման շնորհիվ, արդեն ոռոգման ջուրը Ծովինարի 100-ից ավել տնտեսությունների կմատակարարվի անկորուստ և ժամանակին, իսկ հարակից ճանապարհները պաշտպանված կլինեն քայքայվելու վտանգից։
Ծովինարի խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 103 միլիոն 998 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է Ծովինարի խմելու ջրատար ցանցը սնուցող երկու աղբյուրակապ, 2,3 կիլոմետր երկարության ջրատարի արտաքին ցանցի չուգունե խողովակները փոխարինվել են պոլիէթիլենային ավելի մեծ տրամաչափի խողովակներով։ Հիմնանորոգվել է նաև 2-րդ թաղամասի 4-րդ փողոցի խմելու ջրատարը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և 2024 թվականի հունվարի 30-ի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։
Ծրագրի շահառու են հանդիսանում Ծովինար բնակավայրի բոլոր տնտեսությունները, որոնք նորացված համակարգի շահագործումից հետո կունենան շուրջօրյա և որակյալ խմելու ջրի մատակարարում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52