Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

26.01.2024

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին իրականացվել է սուբվենցիոն երեք ծրագիր՝ 154 միլիոն 790 հազար 600 դրամ պայմանագրային ընդհանուր արժեքով, որից 85 միլիոն 134 հազար 830 դրամը պետության, 69 միլիոն 655 հազար 770 դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանի մասնաբաժինն է։
 Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ճամբարակցիներին նվիրված հուշահամալիրի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 68 միլիոն 259 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին և ավարտվել 2023 թվականի նոյեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է հուշապատ, կատարվել տարածքի սալիկապատում և բարեկարգում, լուսավորության ցանցի անցկացում, ցայտաղբյուրների և նստարանների տեղադրում։ Հուշապատի վրա պատկերված է Ճամբարակ համայնքի վարչական քարտեզը, իսկ հուշահամալիրի տարածքում 2024 թվականին տեղադրվելու է «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակը։ Հուշահամալիրը զբաղեցնում է 1400 քառակուսի մետր մակերես։
 Ճամբարակի բազմաբնակարան 3 շենքերի բակային տարածքների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 72 միլիոն 531 հազար 600 դրամ, որի 55 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Տիգրան Մեծի 6, 8, Պ. Սեւակ-12 հասցեների բազմաբնակարան շենքերի բակային տարածքների, ինչպես նաև Բաղրամյան և Պարույր Սևակ փողոցներն իրար միացնող ճանապարհի ասֆալտապատում՝ շուրջ 2500 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատ ու բարեկարգ բակային տարածքներից ու ճանապարհներից արդեն օգտվում են շուրջ 2000 բնակիչ։
 Վերին Ճամբարակի մանկական խաղահրապարակի վերակառուցման և Ճամբարակի կենտրոնական զբոսայգու բարեկարգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 14 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է խաղահրապարակ, ճեմուղի, ցանկապատ, տեղադրվել են նոր խաղարաններ։
Շինարարական աշխատանքները սկսվել են 2023 թվականի հուլիսից և նույն տարվա նոյեմբերի վերջի դրությամբ հասցվել ավարտի։
Ծրագրի շահառու են հանդիսանում Ճամբարակ քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի բոլոր երեխաները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52