Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

25.01.2024

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է 23 փողոց, փակուղի և նրբանցք։
Ծովագյուղի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 472 միլիոն 257 հազար 490 դրամ, որի 40 տոկոսը կամ 188 միլիոն 902 հազար 996 դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, իսկ 60 տոկոսը՝ կամ 283 միլիոն 355 հազար 494 դրամը՝ Սևանի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Ծովագյուղի 23 փողոցները, նրբանցքները և փակուղիներն ասֆալտապատվել են 5 կիլոմետր 876 գծամետր երկարությամբ, 30 հազար 34 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։
Ծրագրի շահառու հանդիսացող բոլոր բնակիչներն ասֆալտապատ ու բարեկարգված ճանապարհներից օգտվում են առաջին անգամ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52