Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ընթանում է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

25.01.2024

Համաձայն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2024 թվականի հունվարի 8-ի N15-Ա որոշման, Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցում 2024 թվականի հունվարի 17-ից մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը:

Ներդպրոցական բնագիտական /մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կեսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա, աշխարհագրություն/ և տարածքային հումանիտար /«Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Պատմություն», «Հայոց առաքելական եկեղեցու պատմություն» և «Նախնական զինվորական պատրաստություն»/ առարկաների գծով երաշխավորվել և հայտագրվել են 579 աշակերտ:
Բնագիտական 7 առարկաներից երաշխավորվել են 350 աշակերտ, որից «Մաթեմատիկա» առարկայից 5-12-րդ դասարանների՝ 150 աշակերտ, «Ֆիզիկա» առարկայից 9-12-րդ դասարանների՝ 10 աշակերտ, «Քիմիա» առարկայից 9-12-րդ դասարանների՝ 52 աշակերտ, «Կեսաբանություն» առարկայից 9-12-րդ դասարանների՝ 43 աշակերտ, «Աստղագիտություն» առարկայից 9-12-րդ դասարանների՝ 10 աշակերտ, «Ինֆորմատիկա» առարկայից 9-12-րդ դասարանների՝ 4 աշակերտ, «Աշխարհագրություն» առարկայից 9-12-րդ դասարանների՝ 81 աշակերտ:
Հումանիտար 9 առարկաների համար երաշխավորվել են 229 աշակերտ, որից «Հայոց լեզու» առարկայից 9-12-րդ դասարանների՝ 35 աշակերտ, «Հայ գրականություն» առարկայից 9-12-րդ դասարանների՝ 31 աշակերտ, «Ռուսաց լեզու» առարկայից 9-12-րդ դասարանների՝ 33 աշակերտ, «Անգլերեն» առարկայից 9-12-րդ դասարանների՝ 23 աշակերտ, «Պատմություն» առարկայից 9-12-րդ դասարանների՝ 37 աշակերտ, «Հայոց առաքելական եկեղեցու պատմություն» առարկայից 9-12-րդ դասարանների՝ 23 աշակերտ և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից 9-12-րդ դասարանների՝ 30 աշակերտ:
2024 թվականի հունվարի 25-ի դրությամբ դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում անցկացվել է բնագիտական 4 առարկաների /Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա, Ինֆորմատիկա/ և հումանիտար 1 առարկայի /Ռուսաց լեզու/ օլիմպիադաները:
Դիտարկվել է, որ մինչ այս իրականացված դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլին աշակերտները ակտիվ մասնակցություն ունեցել են «Մաթեմատիկա» և «Քիմիա» առարկաներից:
Դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը, ըստ հաստատված ժամանակացույցի, նախատեսված է ավարտել 2024 թվականի փետրվարի 8-ին, որից հետո կամփոփվեն արդյունքները և Գեղարքունիքի մարզպետի հաստատմանը կներկայացվի հանրապետական փուլ երաշխավորված աշակերտների և նրանց ուղեկցող ղեկավարների անվանացանկը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52