Նորություններ
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին շարունակվում են ձյունամաքրման աշխատանքները
24.01.2024
Հունվարի 24-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի Սևանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Վարդենիսի տարածաշրջաններում շարունակվում են ձյան տեղումները։
Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ճանապարհ սպասարկող կազմակերպությունները միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհներին իրականացնում են ձնամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: