Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

23.01.2024

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին ասֆալտապատվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցը, Պանթեոն տանող ճանապարհը, կառուցվել է մանկական խաղահրապարակ և արտաքին լուսավորության ցանց։
Նորատուսի սուբվենցիոն 4 ծրագրերի համար ներդրվել է 98 միլիոն 714 հազար 411 դրամ, որից 50 միլիոն 572 հազար 505 դրամը կազմել է պետության, 48 միլիոն 141 հազար 906 դրամը՝ Գավառի համայնքապետարանի ներդրումը։
 Նորատուսի Գրիգոր Լուսավորիչ փողոցի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 44 միլիոն 817 հազար 068 դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Այս ծրագրերի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մայիսից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Գրիգոր Լուսավորիչ փողոցն ասֆալտապատվել է 380 գծամետր երկարությամբ և 4062 քառակուսի մետր մակերեսով։ Եվս 455,81 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում կատարվել է մուտքերում և ուղիներում, 251 քառակուսի մետր՝ մայթերում։ Տեղադրվել է 335 գծամետր երկարության բազալտե եզրաքարեր։
 Նորատուսի Պանթեոն տանող ճանապարհի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 11 միլիոն 411 հազար 343 դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Աշխատանքների արդյունքում ասֆալտապատվել է 119 գծամետր երկարությամբ, 1127 քառակուսի մետր մակերեսով հատված։ 478 գծամետր երկարությամբ տեղադրվել են բազալտե եզրաքարեր։
 Նորատուսի խաղահրապարակի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 20 միլիոն 222 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլ ամսից և ավարտվել նույն տարվա նոյեմբերին։
Խաղահրապարակն ունի մանկական խաղարաններ, զրուցարան-տաղավարներ, լուսավորության ցանց, ցայտաղբյուր։
Ծրագրի շահառու են հանդիսանում Նորատուս համայնքի բոլոր երեխաները։
Նորատուսի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 22 միլիոն 264 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի վերջերից և ավարտի հասցվել 2023 թվականի նոյեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Նորատուսի Գրիգոր Լուսավորչի, Սևանի, Դեմիրճյան, Պարույր Սևակ, Սարալանջի և 2-րդ փողոցներում տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 132 լուսատու։
Ծրագրի շահառու են հանդիսանում Նորատուս գյուղի տնտեսությունների մեծ մասը։
Նորատուսի պատմության ընթացքում վերոնշյալ փողոցներում գիշերային լուսավորության ցանցից բնակիչներն օգտվում են առաջին անգամ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52