Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուշադրություն

22.01.2024

Հարգելի քաղաքացիներ,
Վերջին ժամանակահատվածում տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման աննախադեպ աճն իր հետ բերում է ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ, որոնցից են համակարգչային տեղեկատվության բնագավառում տարաբնույթ հանցագործությունները:
Նշված հանցագործություններից Գեղարքունիքի մարզում առանձնանում են համակարգչային և համացանցային ծառայությունների հնարավորություններն օգտագործելով` քաղաքացիներից տարբեր չափի գումարների շորթումները, համացանցում քաղաքացիների առկա անձնական տվյալներն օգտագործելը:

2023 թվականին արձանագրվել են մի շարք հանցագործություններ, երբ օգտագործելով համացանցը (սոցիալական կայքերը և էջերը)` կատարել են դրամաշորթություն:
Հանցագործությունները կատարվում են բնակչությանը խաբեությամբ ՙՙշահավետ՚՚ առաջարկներ ներկայացնելով, ինչից ելնելով էլ բնակիչները տրամադրում են իրենց բանկային քարտի կամ այլ հաշվեհամարների գաղտնագրերը, որից հետո էլ հանցագործները համակարգչային տվյալները չհրապարակելու համար գումարներ են պահանջում, ինչպես նաև կրիպտոարժույթներ վաճառելու ՙՙշահավետ՚՚, սակայն խաբեություն կրող խոստումներ են տալիս:
Նմանաբնույթ հանցավոր արարքների զոհ չդառնալու համար անհրաժեշտ է պահպանել համացանցից օգտվելու անվտանգության կանոնները, օգտագործվող սոցիալական ցանցերում որևէ ակնհայտ շահավետ պայմաններով ապրանքների կամ ծառայությունների առաջարկներ ստանալու դեպքում դրանց մոտենալ զգուշավոր և ցանկացած կասկածի դեպքում դիմել մասնագետներին կամ իրավապահ մարմիններին:
Իրավապահ մարմիններին առավել հաճախ դիմելու դեպքում նշված տեսակի հանցագործության և հանցագործների տարածվածությունը նվազում է:
Ընտանիքների չափահաս անձանց խորհուրդ է տրվում անհրաժեշտ և բավարար ուշադրություն դարձնել անչափահասներին, քանի որ նրանք սոցիալական ցանցերում առավել խոցելի են:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52