Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան և Ճրագալույցի պատարագ

05.01.2024

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում հունվարի 5-ի երեկոյան մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի հանդիսապետությամբ։
Ճրագալույցի պատարագը մատուցվեց ձեռամբ Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տ. Շահան քհն. Մովսիսյանի և աջակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի:
Արարողությանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ղեկավար այրեր, ստորաբաժանումների աշխատակիցներ։
Պատարագի ավարտին թեմի առաջնորդական տեղապահի կողմից տոնական Ավետիսը հայտնվեց ներկա հավատացյալներին և նրանց փոխանցվեց Սուրբ խորանից իջեցված ճրագի լույսը:

Հայ Առաքելական եկեղեցիներում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին նվիրված պատարագ կմատուցվի նաև հունվարի 6-ին, որից հետո` կկատարվի Ջրօրհնեքի կարգ, ապա օրհնված ջուրը կբաժանվի ներկա հավատացյալներին։
Քրիստոս ծնավ և հայտնեցավ. ձեզ և մեզ մեծ Ավետիս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11