Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեցին Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտի

31.12.2023

Դեկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեցին
Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտի։
Նախարարը, մարզպետը, մի խումբ բարձրաստիճան զինվորականներ եղան արդեն շահագործման հանձնված մոդուլային տիպի զորամասերից մեկում, շրջեցին և տեղում ծանոթացան մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին, ճաշեցին զինծառայողների հետ։
Այնուհետ նախարար Պապիկյանը և Կարեն Սարգսյանը շրջեցին առաջնագծի բարձրադիր հենակետերով, հանդիպեցին մարտական հերթապահությունում Ամանորի գիշերը դիմավորել պատրաստվող ժամկետային զինվորներին։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը և Գեղարքունիքի մարզպետը զինծառայողներին շնորհավորեցին գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվեցին նրանց ծառայությամբ, տրամադրությամբ և մաղթեցին զգոն ու անվտանգ, խաղաղ ծառայություն։
Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ և պատասխանատու ծառայության համար՝ նախարար Պապիկյանը մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին խրախուսեց արժեքավոր նվերներով։
Մարզպետ Կարեն Սարգսյանն իր հերթին մարզպետի աշխատակազմի կողմից ամանորյա նվերներ հանձնեց հայրենիքի պահապաններին։
Սուրեն Պապիկյանը հանդիպեց նաև այդ օրը ժամկետային երկամյա ծառայությունն ավարտած զինվորներին, շնորհակալություն հայտնեց բարեխիղճ ծառայության համար՝ անձամբ նրանց հանձնելով զինվորական գրքույկները։
«ՀՀ Պաշտպանության նախարարի հետ բավականին հագեցած աշխատանքային օր անցկացրինք առաջնագծում` ոգևորելով ու քաջալերելով մեր զինվորներին ու սպաներին: Նրանք մեծ սիրով ընդունեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից պատրաստված փաթեթները, որոնք, բացի սնունդը, հիգիենիկ ու այլ պարագաները, նաև պարունակում էին շնորհավորանքների ու երախտագիտության ջերմ խոսքեր`ուղղված սահմանին աներեր կանգնած հայ քաջորդիներին։
Ամեն դեպքում, մենք տեսանք օրավուր ավելի ամրապնդվող ու կահավորված առաջնագիծ, մարտական բարձր ոգի կրող զինվորներ ու սպաներ»-իր տպավորություննորով կիսվեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52