Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր հանձնեց մարզպետի աշխատակազմի մի շարք աշխատակիցների

29.12.2023

Դեկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների մի շարք ներկայացուցիչների, ովքեր իրենց բարձր պատասխանատվությամբ նպաստել են ստորաբաժանումների աշխատանքները լավագույնս և ժամանակին կազմակերպելու հարցում։
Մարզպետը շնորհակալություն հայտնեց ներկաներին, կազմակերպած աշխատանքի համար, հույս հայտնելով, որ նման եռանդով էլ նրանք կշարունակեն իրենց գործունեությունը գալիք տարիների ընթացքում։
Մարզպետի աշխատակազմում ունեցած երկարամյա և անբասիր աշխատանքի համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի օգնական Վերգինե Ղուկասյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժնի պետ Մարատ Ղուրշուդյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Գեղամ Չարվադարյանը, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության գլխավոր մասնագետ Անդրանիկ Ջրաղացպանյանը, անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության փաստաթղթաշրջանառության բաժնի մասնագետ Անահիտ Բաղդասարյանը, առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության ավագ մասնագետ Արմեն Առաքելյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վարդուհի Վարպետյանը, ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ Արսեն Մելքոնյանը և անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության մասնագետ Խոսրով Խլղաթյանը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներին փոխանցեց նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի շնորհակալագրերը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցման աշխատանքներին ակտիվ մասնակցության և պատշաճ կատարման, ինչպես նաև 2023 թվականի ընթացքում կատարած լավագույն աշխատանքի, ցուցաբերած բարձր պատասխանատվության համար։
Նախարարի շնորհակալագրով խրախուսվեցին Գեղարքունիքի մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության փաստաթղթաշրջանառության բաժնի պետ Սիմոն Մանուկյանը, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում ունեցած երկարամյան աշխատանքի և վաստակած հանգստի ճանապարհվելու առթիվ մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց նաև գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության գլխավոր մասնագետ Ռաֆիկ Բադեյանին։
Մարզպետը շնորհակալություն հայտնեց ներկաներին կազմակերպած աշխատանքի համար և հույս հայտնեց, որ էլ ավելի եռանդով միասին կշարունակեն իրենց գործունեությունը գալիք տարիների ընթացքում՝ ի նպաստ մարզի զարգացման: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52