Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց մարզային զորակոչային հանձնաժողովի տարեվերջյան նիստը

29.12.2023

Դեկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց մարզային զորակոչային հանձնաժողովի տարեվերջյան նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։
Օրակարգում քննարկվեցին ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլերին, զորակոչին ներգրավված կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելուն ուղղված հարցեր։
ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում սովորող անձանց տարկետմանը վերաբերող հարցեր, որոնց հետ կապված հանձնաժողովը տվեց համապատասխան եզրակացություններ։
Ամփոփելով նիստը՝ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը հանձնարարեց ի գիտություն ընդունել ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման զեկույցը՝ ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլերի մասին, Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանմանը, բուժհիմնարկներին և ոստիկանությանը՝ շարունակել բարձր մակարդակով իրականացնել զորակոչի կազմակերպման և անցկացման աշխատանքները և պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել մարզպետին, ինչպես նաև բացառել ցանկացած բացթողում՝ կապված զորակոչիկների բժշկական եզրակացությունների հետ։
Ձմեռային զորակոչը կմեկնարկի 2024 թվականի հունվարի 8-ից։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52