Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Վարդենիսի համայնքապետարանում
27.12.2023
Դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը Վարդենիսի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկա էին նաև Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձինք։
Ընդունելության ներկայացած քաղաքացիները մարզպետի տեղակալին դիմեցին դրամական օգնություն ստանալու, բնակարանի վերանորոգման աշխատանքի տեղավորման, սոցիալական և անձնական բնույթի այլ հարցերով։
Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։