Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամանորյա նվեր սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար

27.12.2023

Ամանորին ընդառաջ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, սահմանամերձ բնակավայրեր ունեցող 8 մարզերի շուրջ 1100 դպրոցականներ դեկտեմբերի 24-ին հրավիրվել էին «Երևան պարկ»:
Միջոցառմանը մասնակցում էին նշված բնակավայրերի դպրոցների 7-րդ դասարանների աշակերտները՝ դասղեկների ուղեկցությամբ:
Գեղարքունիքի մարզից միջոցառմանը մասնակցեցին Ճամբարակ և Վարդենիս համայնքների սահմանամերձ բնակավայրերի 110 7-րդ դասարանների աշակերտներ, այդ թվում Ճամբարակ քաղաքի N 1 և Մ. Քոչարյանի անվան N 2 հիմնական, Ճամբարակ քաղաքի N4, Վահան, Սոթք, Կութ, Նորաբակ բնակավայրերի միջնակարգ դպրոցներից:
Երեխաները մի քանի ժամ իրենց զգացին սիրելի մուլտֆիլմերի ու հեքիաթների գրկում: Խաղասրահներ, ատրակցիոններ, երգ ու պար, հյուրասիրություն. երեխաների օրը վերածվել էր իսկական տոնի։
Միջոցառման ավարտից հետո Վահան բնակավայրի աշակերտներից մեկը օրը բնութագրեց հետևալ արտահայտությամբ՝ «Մեկ օր ապրեցինք հեքիաթների աշխարհում»:
Երեկոյան դպրոցականները տուն վերադարձան բարձր տրամադրությամբ և մեծ տպավորություններով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52