Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց տարեվերջյան խորհրդակցություն

25.12.2023

Դեկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական և տարեվերջյան աշխատանքային խորհրդակցությունը։
Մինչև օրակարգային հարցերին անդրադառնալը` խոսվեց ձմեռային ժամանակահատվածում մարզի ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհներին իրականացվող մաքրման և մշակման աշխատանքների մասին։ Կարեն Սարգսյանը համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչներին հանձնարարեց՝ հետևողական աշխատանք տանել սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքներում առկա թերությունները վերացնելու ուղղությամբ, որպեսզի խնդիր չստեղծվի ճանապարհատրանսպորտային երթևեկության համար։
Այնուհետև մարզպետին զեկուցվեց Գեղարքունիքի մարզում 2023 թվականից 2024 թվական տեղափոխվող սուբվենցիոն ծրագրերի, շինարարություն իրականացնող ընկերությունների կողմից ավարտին հասցված սուբվենցիոն ծրագրերի վճարումների, 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի մասով համայնքներից ներկայացված հայտերի, դրանց ընթացքի մասին։
Կարեն Սարգսյանն անդրադարձավ մարզում իրականացվող հրատապ ծրագրերի ընթացքին։ Ըստ զեկուցողների՝ որոշ հրատապ ծրագրերը, ինչպես որ նախատեսված էր, մինչև տարեվերջ կավարտվեն։ Մարզպետը հանձնարարարեց՝ բոլոր ուղղություններով աշխատանք տանել, որպեսզի մյուս հրատապ ծրագրերը ևս ավարտին հասցվեն սահմանված ժամկետներում։
Գեղարքունիքի մարզպետին զեկուցվեց նաև մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին։ Տեղեկացվեց, որ 2023 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ այդ ցուցանիշը մարզում հասնում է 100,7 տոկոսի։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև մարզի կրթության և առողջապահության ոլորտներում իրականացվող ծրագրերին և ֆինանսական գործառույթներին վերաբերող հարցեր։ Մարզպետ Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ նախապատրաստական աշխատանք տանել՝ արցախցի երեխաներին և սահմանին կանգնած զինվորին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից տարեմուտի առթիվ նվերներ տրամադրելու ուղղությամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր, ստորաբաժանումների ղեկավարները մարզպետի կողմից ստացան նոր հանձնարարականներ։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52