Նորություններ
Գեղարքունիքի մարզում շարունակվում են իրականացվել ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ
24.12.2023
Դեկտեմբերի 23-ի երեկոյան ժամերից սկսած առատ ձյուն է տեղացել Գեղարքունիքի մարզի Ճամբարակի և Սևանի տարածաշրջաններում` մինչև 10 սմ, իսկ Վարդենյանց լեռնանցքում` 15-20 սմ բարձրությամբ։
Նույն ժամերից սկսած մարզի ճանապարհ սպասարկող կազմակերպություններն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ, որոնք շարունակվել են նաև
դեկտեմբերի 24֊ ի ողջ գիշերը և ցերեկվա ժամերին։
Ձնաբքի պատճառով հատկապես Վարդենիսի տարածաշրջանի բարձր լեռնային հատվածներում առկա են դժվարանցանելի ճանապարհահատվածներ։
Այս պահի դրությամբ մարզում, չնայած ուժեղ քամիներին, բոլոր ուղղություններով իրականացվում են մաքրման և ճանապարհների մշակման աշխատանքներ։