Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեւան համայնքում 2023 թվականին իրականացվում է 1 միլիարդ 500 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր

22.12.2023


Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում 2023 թվականին իրականացվում է սուբվենցիոն 2 ծրագիր՝ 7 ենթածրագրով՝ ճանապարհաշինության ոլորտում, 1 միլիարդ 500 միլիոն դրամ պայմանագրային ընդհանուր արժեքով, որից 674 միլիոն 946 հազար դրամը կազմում է ՀՀ կառավարության, 825 միլիոն 53 հազար դրամը՝ Սեւանի համայնքապետարանի ներդրումը։
Երկու ծրագրերի շրջանակներում ճանապարհաշինական աշխատանքներ են իրակակացվել Սեւան քաղաքում, Ծովագյուղ, Դդմաշեն, Ծաղկունք, Գագարին բնակավայրերում։
Սեւան քաղաքի եւ Գագարին բնակավայրի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 746 միլիոն 208 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։
Ծրագիրը տեղափոխվել է 2022 թվականից եւ մասամբ իրականացվել 2023 թվականի ընթացքում, 255 միլիոն 851 հազար դրամի չափով։
Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են Սեւան քաղաքի Մարզպետունի, Սունդուկյան, Խորհուրդների, Գագարին բնակավայրի Կոմիտաս եւ Բաղրամյան փողոցները։ Մնացած աշխատանքները տեղափոխվել եւ կիրականացվեն 2024 թվականի ընթացքում։
Սեւան համայնքի Ծովագյուղ, Դդմաշեն, Ծաղկունք, Նորաշեն, Զովաբեր, Չկալովկա, Գեղամավան, Գագարին բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 997 միլիոն 719 հազար 860 դրամ, որի 40 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։
2023 թվականին ճանապարհաշինական աշխատանքներն ավարտվել են Ծովագյուղ, Դդմաշեն Ծաղկունք բնակավայրերում, 754 միլիոն 605 հազար դրամ արժեքով։ Մնացած աշխատանքները տեղափոխվել եւ կիրականացվեն 2024 թվականի ընթացքում։
Ճանապարհաշինական երկու ծրագրերի շրջանակներում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Սեւան քաղաքում, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն եւ Գագարին բնակավայրերում՝ 10 հազար 101 գծամետր երկարությամբ եւ շուրջ 60 հազար 606 քառակուսի մետր մակերեսով։ Ծրագրի իրականացման արդյունքում վերոնշյալ 5 բնակավայրերի բոլոր բնակիչները կօգտվեն բարեկարգ ու հիմնանորոգված ճանապարհներից։
Սեւան քաղաքի լուսավորության ցանցի կառուցման, Սեւանի քաղաքային զբոսայգու ցանկապատի կառուցման և Դդմաշենի հանդիսությունների սրահի տարածքի ցանկապատման ու բարեկարգման սուբվենցիոն ծրագրերը, 290 միլիոն 145 հազար դրամ պայմանագրային ընդհանուր արժեքով, որոնք Միջգերատեսչական հանձնաժողվի կողմից հաստատվել են 2022 թվականին, տեղափոխվել եւ կիրականացվեն 2024 թվականի ընթացքում։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52