Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիս համայնքում 2023 թվականին իրականացվում է 4 միլիարդ 256 միլիոն 525 հազար 577 դրամի սուբվենցիոն ծրագրեր

19.12.2023

ՀՀ կառավարության կողմից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի #Վարդենիս համայնքում ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի 2023 թվականին, իրականացվում է 4 միլիարդ 256 միլիոն 525 հազար 577 դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից 2 միլիարդ 595 միլիոն 082 հազար 675 դրամը կազմում է ՀՀ կառավարության, 1 միլիարդ 584 միլիոն 018 հազար 375 դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանի ներդրումը, այլ ներդրողներ՝ 77 միլիոն 424 հազար 527 հազար դրամ։
Ամենախոշոր երեք ծրագրերն իրականացվում են
Խմելու ջրի մատակարարման համակարգերի
Արտաքին լուսավորության ցանցերի կառուցման
Բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման ուղղություններում։
Վարդենիս համայնքի 12 բնակավայրերում՝ Ավազանում, Արեգունիում, Արփունքում, Գեղամասարում, Սոթքում, Կուտականում, Նորակերտում, Տրետուքում, Փամբակում, Փոքր Մասրիկում, Կարճաղբյուրում եւ Լուսակունքում 2023 թվականին իրականացվող 12 ենթածրագրերի շրջանակներում կառուցվել կամ կամ վերակառուցվել է 24 կիլոմետր 865 մետր ընդհանուր երկարության խմելու ջրատարների ներքին ու արտաքին ցանցեր, 9 դրենաժային համակարգ, 3 աղբյուրակապ, հիմնանորոգվել 1 օրվա կարգավորիչ ջրամբար, 2 աղբյուրակապ։
Վարդենիսի 12 բնակավայրերի խմելու ջրատարների կառուցման կամ վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 448 միլիոն 091 հազար 300 դրամ, որի 70 տոկոսը կամ 313 միլիոն 402 հազար 044 դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 19 տոկոսը կամ 84 միլիոն 689 հազար 256 դրամը Վարդենիսի համայնքապետարանը, 11 տոկոսը կամ 50 միլիոն դրամը՝ այլ ներդրողներ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիս ամսից եւ նույն տարվա դեկտեմբերի 15-ի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։
Ծրագրի իրականացման արդյունքում վերոնշյալ 12 բնակավայրերում քանակապես եւ որակապես բարելավվել է խմելու ջրի մատակարարումը։ Ծրագրի շահառու են հանդիսանում վերոնշյալ բնակավայրերի բոլոր տնտեսությունները։
Վարդենիս համայնքի 15 բնակավայրերում՝ Ախպրաձորում, Արեգունիում, Արփունքում, Գեղամասարում, Դարանակում, Խաչաղբյուրում, Ծովակում, Կախակնում, Կութում, Մաքենիսում, Շատջրեքում, Ջաղացաձորում, Սոթքում, Վանեվանում եւ Փամբակում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է շուրջ 20 հազար 730 մետր երկարության արտաքին լուսավորության ցանց, տեղադրվել ԼԵԴ համակարգով աշխատող 691 լուսատու։
Վարդենիս համայնքի 15 բնակավայրերի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմում է 150 միլիոն 124 հազար 287 դրամ, որի 60 տոկոսը կամ 105 միլիոն 087 հազար 001 դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 45 միլիոն 037 հազար 286 դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերից եւ նույն տարվա դեկտեմբերի 15-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։
Ծրագրի շահառու են հանդիսանում վերոնշյալ 15 բնակավայրերի գրեթե բոլոր տնտեսությունները։ Այս բնակավայրերն իրենց պատմության մեջ արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։
Վարդենիս քաղաքի 10 բազմաբնակարան շենքերի տանիքները հիմնանորոգվում են ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմում է 274 միլիոն 645 հազար 270 դրամ, որի 50 տոկոսը կամ 137 միլիոն 322 հազար 635 դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, ևս նույնքան՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել 7439 քառակուսի մետր մակերեսով բազմաբնակարան շենքերի տանիքներ՝ Վարդենիս քաղաքի Ա. Սեյսմանուկյան-1,1/14, 5, Խ. Ստեփանյան-3, 5, 7, Երիտասարդության-3, 6, 12, Լեռնագործների-1/2 հասցեներում։ Ծրագրի շահառու են հանդիսանում 412 ընտանիք՝ շուրջ 1700 շնչով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից եւ նույն տարվա դեկտեմբերի 15-ի դրությամբ արդեն 4 բազմաբնակարան շենքերում ավարտված են, երկուսում՝ գտնվում են ավարտական փուլում։
Ծրագրի իրականացման շնորհիվ Վարդենիսի բազմաբնակարան 10 շենքեր արդեն զերծ կմնան տեղումներից առաջացած կաթոցների եւ քայքայման վտանգից, ինչն առկա էր վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։
Բացի վերը նշված սուբվենցիոն երեք խոշոր ծրագրերից, Վարդենիս համայնքում այս տարի իրականացվում է եւս 4 ծրագիր՝ ոռոգման ջրատարների, կոյուղագծերի կառուցման, ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ուղղություններում, որոնց պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 2 միլիարդ 953 միլիոն 848 հազար դրամ։
Նշյալ ծրագրերի 28 ենթածրագրերից 1-ը գտնվում է իրականացման, 10-ը՝ ավարտական փուլում, իսկ 17-ը տեղափոխվելու են 2024 թվական:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52