Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2023 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 23 ծրագիր, որն իր մեջ ներառում է 144 ենթածրագիր

18.12.2023

2023 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 23 ծրագիր, որն իր մեջ ներառում է 144 ենթածրագիր։ Նշված ծրագրերի նախագծանախահաշվային արժեքը կազմում է 11 միլիարդ 155 միլիոն 120 հազար դրամ, որից 6 միլիարդ 729 միլիոն 130 հազար դրամը ներդրել է ՀՀ կառավարությունը, 4 միլիարդ 337 միլիոն 962 հազար դրամը՝ համայնքները, իսկ 88 միլիոն 977 927 հազար դրամը՝ այլ ներդրողներ։
Հաստատված 144 ենթածրագրերից 50-ը ավարտվել է 100%-ով
50-ը ավարտական փուլում է
1-ը իրականացման փուլում է
43-ը տեղափոխվել է 2024 թվական
2023 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերն ըստ համայնքների հետևյալ պատկերն ունեն

Վարդենիս - 8 ծրագիր / 67 ենթածրագիր/
Մարտունի - 8 ծրագիր / 55 ենթածրագիր/
Ճամբարակ - 5 ծրագիր /13 ենթածրագիր/
Սևան - 1 ծրագիր /8 ենթածրագիր/
Գավառ - 1 ծրագիր /1 ենթածրագիր/

Մարտունի խոշորացված համայնքում այս տարի իրականացվել են հետևյալ սուբվենցիոն ծրագրերը
ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ 2023 թվականին Մարտունի համայնքում իրականացվում է 3 միլիարդ 471 միլիոն 98 հազար դրամի սուբվենցիոն ծրագիր, որից 2 միլիարդ 111 միլիոն 431 հազար դրամը կազմում է ՀՀ կառավարության, 1 միլիարդ 359 միլիոն 667 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանի ներդրումը։
Ամենախոշոր երեք ծրագրերն իրականացվում են ճանապարհաշինության, ոռոգման համակարգերի կառուցման, նախադպրոցական հաստատությունների կապիտալ նորոգման ոլորտներում։
Ճանապարհաշինության ոլորտում Մարտունի քաղաքում, Արծվանիստ, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Վերին Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծակքար, Վարդաձոր, Երանոս գյուղերում հիմնանորոգվել է 17 կլիոմետր 556 մետր ընդհանուր երկարության ճանապարհ՝ շուրջ 88 հազար քառակուսի մետր մակերեսով։
Մարտունի համայնքի 13 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 976 միլիոն 980 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիս ամսից եւ նույն տարվա դեկտեմբերի 15-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։
Բացի այդ, 2022 թվականից 2023 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել Մարտունի քաղաքում, Զոլաքար, Գեղհովիտ, Ներքին Գետաշեն, Լիճք, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում՝ շուրջ 6 կիլոմետր երկարությամբ եւ 29 հազար քառակուսի մետր մակերեսով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 407 միլիոն 400 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի շահառու են հանդիսանում Մարտունի համայնքի 13 բնակավայրերի շուրջ 70 հազար բնակիչ։
Ոռոգման համակարգերի կառուցման եւ արդիականացման ոլորտում Մարտունի քաղաքում, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ձորագյուղ գյուղերում կառուցվում է ոռոգման ջրատարներ՝ 19 կիլոմետր 200 մետր ընդհանուր երկարությամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից եւ նույն տարվա դեկտեմբերի 15-ի դրությամբ հիմնականում ավարտված են։
Մարտունի համայնքի ոռոգման համակարգերի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 752 400 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ոռոգվող հողատեսքերը Մարտունիում կավելանան շուրջ 1500 հեկտարով, տնտեսություններին ոռոգման ջուրը կմատակարարվի ժամանակին եւ անկորուստ։ Ծրագրի շահառու են հանդիսանում շուրջ 40 հազար բնակիչ։
Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Վարդենիկ եւ Երանոս բնակավայրերի մանկապարտեզներում կապիտալ նորոգումների աշխատանքները շարունակվել են 2023 թվականի ընթացքում։
Վարդենիկի եւ Երանոսի մանկապարտեզների կապիտալ նորոգման ծրագրի արժեքը կազմում է 299 միլիոն 280 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունվար ամսից եւ նույն տարվա դրությամբ Երանոսի մանկապարտեզում աշխատանքներն ավարտված են, իսկ Վարդենիկի մանկապարտեզում դրանք գտնվում են ավարտական փուլում։ Ծրագրի իրականացման արդյունքում Երանոսի եւ Վարդենիկի մանկապարտեզներում կստեղծվեն արդի չափորոշիչներին համապատասխան պայմաններ, կբացվեն եւ կգործեն 11 խմբեր՝ 3-ը՝ Երանոսում, 8-ը՝ Վարդենիկում, որտեղ կհաճախեն նախադպրոցական տարիքի շուրջ 450 երեխա։
Բացի վերը նշված երեք խոշոր ծրագրերից, Մարտունի համայնքի մի շարք բնակավայրերում 2023 թվականին ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են նաեւ խմելու ջրի մատակարարման համակարգերի կառուցման կամ վերակառուցման, մայթերի սալարկման, լուսավորության ցանցի կառուցման, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման եւ Արցախյան պատերազմների հերոսներին նվիրված հուշահամալիրի կառուցման աշխատանքներ՝ 1 միլիարդ 35 միլիոն 38 հազար դրամ պայմանագրային արժեքով։ 2023 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ նշված ենթածրագրերի մի մասն ավարտված է, մի մասը գտնվում է ավարտական փուլում, իսկ 4 ենթածրագիր տեղափոխվել է 2024 թվական։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52