Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվել է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ1+000-կմ17+000 հատվածը

14.12.2023

Հիմնանորոգվել է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ1+000-կմ17+000 հատվածը (բացառությամբ կմ2+800-կմ5+300, կմ5+750-կմ5+886 և կմ6+850-կմ7+034 հատվածների)։ 13.18կմ երկարությամբ ճանապարհահատվածը սկսվում է Լճաշեն բնակավայրի մոտից և հասնում մինչև Ծովազարդ։
Ճանապարհն ունի երթեւեկության բավականին մեծ ինտենսիվություն‚ և կարևոր էր Սևանի ու Գավառի տարածաշրջանները միմյանց կապող այդ ճանապարհահատվածի բարեկարգումը։
Կապալառու կազմակերպությունը՝ «Լեոպոլդ և ընկեներ» ՍՊԸ-ն‚ հիմնանորոգման շրջանակում կատարել է հողային աշխատանքներ‚ տեղադրել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ‚ կառուցվել են իջատեղեր ու մուտքեր‚ նորոգվել են նաև ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները։
Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով‚ գծանշումը կատարվել է ջերմաթաղանթով (տերմոպլաստ)։ Ճանապարհի որոշ հատվածներում տեղադրվել են աղմկոտ գոտիներ։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարել է «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
#Ճանապարհայինդեպարտամենտհիմնադրամ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52