Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը շուրջ 218 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

14.12.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի հերթական նիստում որոշում է կայացվել 218 միլիոն 709,8 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար։ Այդ թվում

30 միլիոն 170,4 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի, Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Վարդենիկ և Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցման և Վարդաձոր, Վարդենիկ և Ծովինար բնակավայրերում խմելու ջրի կապտաժիների կառուցման համար /Աստղաձոր, Արծվանիստ/

9 միլիոն 332,9 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Վարդենիկ, Վաղաշեն, Գեղհովիտ և Լիճք բնակավայրերի տարբեր փողոցներում նոր լուսավորության համակարգերի կառուցման համար /Վաղաշեն/

20 միլիոն 480,4 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Պռոշյան 2, Երևանյան 36, 42, 43 և 51 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման համար /Երևանյան 43, 51, Պռոշյան 2/

15 միլիոն 585,1 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Վարդենիկ, Վաղաշեն, Գեղհովիտ և Լիճք բնակավայրերի տարբեր փողոցներում նոր լուսավորության համակարգերի կառուցման համար

107 միլիոն 877,2 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքում և համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Վ Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման և վերանորոգման համար

16 միլիոն 282,7 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Ծովինար, Զոլաքար, Վաղաշեն, Գեղհովիտ, Ն. Գետաշեն, Ծակքար և Ձորագյուղ բնակավայրերի փողոցներում լուսավորության համակարգերի կառուցման համար

3 միլիոն 527,6 հազար դրամ՝ Մարտունի համայնքի, Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Վարդենիկ և Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցում և Վարդաձոր, Վարդենիկ և Ծովինար բնակավայրերում խմելու ջրի կապտաժիների կառուցման համար /Ծակքար/

15 միլիոն 453,5 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Ծովինար, Զոլաքար, Վաղաշեն, Գեղհովիտ, Ն. Գետաշեն, Ծակքար և Ձորագյուղ բնակավայրերի փողոցներում լուսավորության համակարգերի կառուցման համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52