Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի խոսքը՝ Սպիտակի երկրաշարժի 35- րդ տարելիցի առթիվ

07.12.2023

Այսօր լրանում է Սպիտակի աղետալի երկրաշարժի 35- րդ տարելիցը։
1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից:
Սպիտակի երկրաշարժը 20-րդ դարավերջին մեր ժողովրդի ապրած մեծագույն փորձություններից էր: Ինչպես ժողովուրդն է ասում ՝ «երկիրը քանդվեց», և այո՛, մի քանի վայրկյանում փոշիացավ տասնամյակների կառուցածն ու ստեղծածը՝ Գյումրին, Սպիտակը, Վանաձորը և բազմաթիվ այլ բնակավայրեր հողին հավասարվեցին: Զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, անօթևան մնաց 530 հազար բնակիչ:
1988-ից ի վեր մեր աշխատասեր ժողովուրդը կառուցում և նորոգում է քանդվածը, ավերվածը, սակայն ցավոք, դեռևս այսօր, երկրաշարժից 35 տարի անց, մենք շարունակում ենք առերեսվել երկրաշարժի հետևանքով մարդկանց տխուր ճակատագրերին։
Այսօր մեր երկրի, մեր ժողովրդի համար կրկին դժվարին ժամանակներ են, սակայն մենք շարունակում ենք ապրել և ապրեցնել, կրկին արարել ու ստեղծել, ինչպես դա միասնաբար արեցինք 1988-ին և դրանից հետո:
Մեր ջանքերն ուղղված են «Աղետի գոտի» հասկացության վերացմանը, ինչը մեր պետության, կառավարության, բոլորիս նպատակն ու խնդիրն է:
Առաջիկա տարիները դեռ լինելու են վերելքի ու զարգացման տարիներ ինչպես մեր երկրի, այնպես էլ երկրաշարժի հետևանքով աղետի գոտի հռչակված հյուսիսի համար:
Թող լույս իջնի երկրաշարժի անմեղ զոհերի շիրիմներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52