Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը
06.12.2023
Դեկտեմբերի 6-ին մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, Գեղարքունիքի մարզպետի օգնական Մանանա Գալստյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերով վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Ընդունելության ներկայացած քաղաքացիները մարզպետին դիմեցին դրամական օգնության, աշխատանքի տեղավորման, ժամանակավոր կացարանի վերանորոգման, գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերից օգտվելու, «Փարոս» համակարգում վերականգնվելու, արտադրամասի շահագործման թույլտվության նպատակով անհրաժեշտ փաստաթղթի ձեռքբերման և անձնական բնույթի այլ հարցերով։
Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։