Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վարդենիսի Բանավան թաղամասում կառուցվող մանկապարտեզի շենքի շինհրապարակ

05.12.2023

Դեկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Վարդենիսի համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ այցելեց Բանավան թաղամասի նորակառույց մանկապարտեզի շենքի շինհրապարակ՝ տեղում շինարարական աշխատանքների ընթացքը դիտարկելու նպատակով։
Վարդենիսի Բանավան թաղամասի մանկապարտեզի շինարակության մեկնարկը տրվել է 2022 թվականի հոկտեմբեր ամսին, «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի միջոցներով, 161 միլիոն դրամի հատկացմամբ։
Մանկապարտեզը կառուցվում է 50 սանի համար՝ ժամանակակից բոլոր հարմարություններով ու պայմաններով։ Կառույցը միահարկանի է ՝ նկուղային հարկով։
2023 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ շինարարությունն այստեղ իրականացվել է շուրջ 70 տոկոսով։ Ավարտվել է նկուղային ու առաջին հարկերի կառուցումը, արդեն ընթանում են տանիքի կառուցման աշխատանքները։ Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2024 թվականի մայիս ամսից։
Մարզպետը զրուցեց շինարարների հետ, նկատված թերությունների շուրջ արեց դիտողություներ և առաջարկություններ, տվեց համապատասխան հանձնարարականներ։
«Աշխատանքների ընթացքը գոհացնող է, սահմանված ժամկետների մեջ։ Հույս ունենք, որ 2024 թվականի մայիսին կավարտվի շինարարությունը, և արդի չափորոշիչներին համապատասխանող մանկապարտեզի շենքը կհանձնվի շահագործման։ Իսկ Վարդենիս համայնքում առաջիկա երեք տարիների ընթացքում պետական հոգածությամբ նախատեսվում է կառուցել և շահագործել մանկապարտեզի ևս 6 նոր շենքեր»,- ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52