Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Ճամբարակ քաղաքի շինհրապարակներում

01.12.2023

Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Ճամբարակ քաղաք՝ ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով։
Մարզպետի այցի առաջին կանգառը բազմաբնակարան 3 շենքերի բակային տարածքների շինհրապարակում էր, որտեղ ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Ճամբարակի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 72 միլիոն 531 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է բազմաբնակարան 3 շենքերի բակային տարածքների, ինչպես նաեւ Բաղրամյան եւ Պարույր Սեւակ փողոցներն իրար միացնող ճանապարհի ասֆալտապատում՝ 1107 գծամետր երկարությամբ եւ շուրջ 2500 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից եւ նույն տարվա նոյեմբերի 29-ի դրությամբ իրականացվել շուրջ 80 տոկոսով։
Ծրագրի իրականացման արդյունքում Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան 3 շենքերի բոլոր բնակիչներն արդեն կօգտվեն նորոգված ու բարեկարգ բակային տարածքներից։
Մարզպետի այցի հաջորդ կանգառը Վերին Ճամբարակ թաղամասում էր, որտեղ ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում վերակառուցվում եւ արդիականացվում է մանկական խաղահրապարակը։
Վերին Ճամբարակի մանկական խաղահրապարակի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 7 միլիոն 200 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է խաղահրապարակի, ճեմուղու, ցանկապատի կառուցում, նոր խաղարանների տեղադրում։
Շինարարական աշխատանքները սկսվել են 2023 թվականի հուլիսից եւ նույն տարվա նոյեմբերի վերջի դրությամբ արդեն հասցվել են ավարտի։
Ճամբարակում այս տարի պետական ծրագրերով իրականացվել են շինարարական մեծածավալ աշխատանքներ, որոնց շնորհիվ կառուցվել կամ հիմնանորոգվել են միջպետական ու համայնքային նշանակության ճանապարհներ, խմելու ջրատարներ, վարչական շենքեր, կրթական հաստատություններ՝ նպաստելով բնակչության կենսապայմանների բարելավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, կյանքի որակի բարձրացմանը։
Իրականացված ծրագրերի շնորհիվ կարգավորվում են այնպիսի հիմնախնդիրներ, որոնք անլուծելի են թվացել տասնամյակներ շարունակ։ Հուսանք, որ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը կավարտվեն սահմանված ժամկետներում, ու եկող տարվանից Ճամբարակում գործողության մեջ կդրվեն կենսական նշանակության նոր ծրագրեր կրթական, առողջապահական, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում»,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52