Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն

29.11.2023

Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը։
Ընդունելության ներկայացած 24 քաղաքացիներից 14-ը Գեղարքունիքի մարզպետին դիմեցին դրամական օգնության, 4-ը` աշխատանքի տեղավորման, 4-ը` բուժման, 1-ը` փլված պատշգամբի նորոգման, 1-ը` վթարային բնակարանի վերականգնման խնդրանքով։
Ֆինանսական օգնության հարցով դիմածների խնդրանքը բավարարվեց տեղում, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։
Աշխատանքի հարցով մարզպետին դիմածները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ Ճամբարակում կեցավայր ընտրած անձինք էին, ովքեր միաժամանակ մարզի ղեկավարից պարզաբանումներ ստացան իրենց հուզող այլ հարցերի շուրջ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52