Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլը

28.11.2023

Նոյեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլը, որին Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներից բնագիտական առարկաների գծով մասնակցության հայտ են ներկայացրել 4957 աշակերտ։
Բնագիտական առարկաների գծով առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլն անցկացվում է առցանց եղանակով, իսկ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 15-ը կանցկացվի նաեւ հումանիտար առարկաների գծով հանրապետական օլիմպիադայի ներդպրոցական փուլը, որից հետո, սկսած դեկտեմբերի 16-ից, արդեն կանցկացվի տարածքային փուլը։ Բնագիտական առարկաների գծով հանրապետական օլիմպիադայի տարածքային փուլի անցկացում չի նախատեսվում, քանի որ ներդպրոցական փուլի արդյունքներով արդեն կընտրվեն մարզային փուլի մասնակիցները։
Իսկ առարկայական օլիմպիադայի մարզային փուլը կանցկացվի 2024 թվականի հունվարի 17-ից՝ ինչպես բնագիտական, այնպես էլ հումանիտար առարկաների գծով, որոնց արդյունքներով էլ կընտրվեն հանրապետական փուլի մասնակիցները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:20:35