Նորություններ
Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ վերանորոգվում են անցած ուսումնական տարում ոսկե մեդալակիր ունեցող դպրոցների դասասենյակներ
24.11.2023
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ վերանորոգվում և կահավորվում են անցյալ ուսումնական տարում ոսկե մեդալակիր շրջանավարտներ տված մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների մեկական դասասենյակները։
2021-2022 ուսումնական տարում նման հաջողություն արձանագրեց Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցը։ Մարզպետի աջակցությամբ դպրոցին տրամադրվեց երկու էլեկտրոնային գրատախտակ, բարձրացվեց դպրոցի ուսուցչական և վարչական անձնակազմերերի աշխատավարձերը։
2022-2023 ուսումնական տարում Գեղարքունիքի մարզը տվել է 7 ոսկե մեդալակիր, որոնցից երկուսը ներկայացնում են Գավառի Պ․Ղանդիլյանի անվան թիվ 2, մեկական ՝ Սարուխանի Ս․ Մակարյանի անվան թիվ 1, Գանձակի թիվ 1, Լճաշենի Ա․ Տեր-Գրիգորյանի անվան, Ծովազարդի միջնակարգ եւ ԿԳՄՍ նախարարության ենթակայության Գավառի ավագ դպրոցները։
Մարզպետի աջակցությամբ մարզային ենթակայության վերը նշված վեց դպրոցներից արդեն երեքում, ի պատիվ տվյալ դպրոցների մեդալակիր շրջանավարտների, մեկնարկել են դասասենյակների վերանորոգման ու կահավորման աշխատանքները։