Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Գեղարքունիքի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների մարզային փառատոնը

22.11.2023

Նոյեմբերի 21-ին Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղի ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության կողմից 2023 թվականին կազմակերպվող և իրականացվող հերթական միջոցառումը՝ Գեղարքունիքի արվեստի և երաժշտական դպրոցների մարզային փառատոնը:
Այն իրականացվեց ՀՀ մարզերում մշակութային միջոցառումների ծրագրիր շրջանակներում՝ ՀՀ պետական բյուջեից տրամադրած միջոցների հաշվին։
Փառատոնը նպատակ ուներ բացահայտել և խրախուսել տաղանդավոր և շնորհալի երաժիշտ-կատարողներին, ամրապնդել մարզի արվեստի և երաժշտական դպրոցների միջև կապը՝ նաև փորձի փոխանակման միջոցով։
Փառատոնին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի արվեստի և երաժշտական դպրոցներից երկուական շնորհալի աշակերտներ, որոնք հանդես եկան «Դաշնամուր» և «Վոկալ» անվանակարգերում: Փառատոնն անցկացվեց 6-9-ը և 10-15 տարիքային խմբերում: Նյութի ընտրությունն ազատ էր՝ 3-5 րոպե տևողությամբ:
Ժյուրիի գնահատման արդյունքում «Էստրադային երգեցողություն» անվանակարգում «Լավագույն կատարում» մրցանակը շահեց Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սան Աննա Սիրականյանը /դասատու՝ Աննա Գզրարյան/, իսկ «Ժողովրդական երգեցողություն» անվանակարգում՝ Կարմիրգյուղի արվեստի դպրոցի սան Վալտեր Սուչյանը /դասատու՝ Շահեն Շհոյան/:
«Ժողովրդական երգեցողություն» անվանակարգում 1-ին պատվավոր տեղը գրավեց Նորատուսի արվեստի դպրոցի սան Նարեկ Հարությունյանը/դասատու՝ Էդգար Ավետիսյան/։ «Էստրադային երգեցողություն» անվանակարգում 2-րդ տեղը գրավեց Վարդենիսի թիվ 2 երաժշտական դպրոցի սան Հասմիկ Ղասաբյանը/դասատու՝ Վահան Հակոբյան /, իսկ 3-րդ տեղը՝ Գավառի արվեստի դպրոցի սան Նարե Թոփլաղալցյանը/դասատու՝ Նարինե Գոզեյան/:
«Դաշնամուր» անվանակարգի 6-9 տարիքային խմբում 1-ին տեղը գրավեց Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցի սան Նարե Գաբոյանը/դասատու՝ Լիլիթ Մարտիրոսյան/, 2-րդ տեղը գրավեց Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սան Սամվել Խաչատրյանը/դասատու՝ Անուշ Քոչարյան/, իսկ նույն անվանակարգի 10-15 տարիքային խմբում 1-ին տեղը գրավեց Մարտունու երաժշտական դպրոցի սան Աստղիկ Պետրոսյանը/դասատու՝ Արմենուհի Հարոյան/, 2-րդ տեղը՝ Սևանի երաժշտական դպրոցի սան Արտյոմ Ավետիսյանը/դասատու՝ Մարիամ Գրիգորյանը/, 3-րդ տեղը՝ Վարդենիկի երաժշտական դպրոցի սան Մարի Սիմոնյանը/դասատու՝ Անժելա Բադալյան/:
Փառատոնի մասնակից բոլոր աշակերտները խրախուսվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով, հավաստագրերով, դիպլոմներով և խրախուսական նվերներով։
Մրցանակային տեղեր գրաված աշակերտների դասատուները ևս արժանացան շնորհակալագրերի և խրախուսական նվերների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:20:35