Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ

17.11.2023

Սիրելի ուսանողնե՛ր
Այսօր համաշխարհային տոնացույցում նշվում է Ուսանողության միջազգային օրը, ինչը հիանալի առիթ է՝ գնահատելու եւ արժեւորելու ձեր դերն ու ձեռքբերումները հանրային կյանքում, հայրենաշինության ապագա ծրագրերում։
Ձեզանից յուրաքանչյուրը բարձրագույն կրթության է ձգտել՝ նախեւառաջ մեր հայրենիքի ու հանրության համար պիտանի մարդ լինելու, հոգեւոր ու նյութական արժեքներ կերտելու եւ սերունդներին թողնելու համար, որը եւ կարելի է համարել չափազանց կարեւոր առաքելություն։
Ձեր շարքերում են մեր ապագայի կիրթ ու հմուտ բժիշկները, մանկավարժները, տնտեսագետները, սպաները, գյուղատնտեսները, գիտնականները, արվեստագետները, պետական ու քաղաքական գործիչները, որոնց կարիքը միշտ ու անչափ ունի մեր հայրենի երկիրը։
Գլուխ ենք խոնարհում այն ուսանողների սուրբ հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենիքի համար մղվող գոյամարտերում։ Նաեւ հպարտանում ենք այն ուսանողներով, ովքեր վերադարձան հերոսամարտերից, այն ուսանողներով, ովքեր այժմ զինվորագրված են հայրենիքի պաշտպանությանը եւ անառիկ են պահում մեր սահմանները։
Ձեր երազանքները նվիրական են, հուսադրող՝ լի ամենաազնիվ մղումներով, որոնք, վստահ եմ, անպայման կյանքի կկոչվեն՝ Հայաստան երկիրը դարձնելով ավելի հզոր, անպարտ։
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա առիթով, մաղթում անսպառ հաջողություններ ուսման մեջ ու անձնական կյանքում։


Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52