Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահին

15.11.2023

Նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց ամերիկյան «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահ Մոնեհ Տեր- Գրիգորյանին
Հիմնադրամի նախագահը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք վերջին տարիների ընթացքում իրականացվել են Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում։
Հիմնադրամը Հայաստանում արդեն քսան տարվա գործունեության պատմություն ունի և այդ ընթացքում նրա աջակցությամբ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ և փոքրաքանակ աշակերտական կազմով 66 հանրակրթական դպրոցներ, մի շարք նախադպրոցական հաստատություններ ապահովվել են անհրաժեշտ գույքով և այլ պարագաներով։
Հիմնադրամը մարզում սկսել է նաև դպրոցական ճաշարանների գույքով ապահովման աշխատանքներ։
Գեղարքունիքի մարզից այս պահի դրությամբ հիմնադրամին է դիմել չորս հանրակրթական դպրոց՝ աշակերտական սեղան-նստարան, ուսուցչական սեղան, աթոռ, պահարան և այլ գույք ձեռք բերելու նպատակով։
Ըստ հիմնադրամի նախագահի, մինչև տարեվերջ կհստակեցվի այդ դպրոցների վերջնական թիվը և հաջորդ տարվանից կմեկնարկեն գույքի տրամադրման աշխատանքները։
Մարզպետը Մոնեհ Տեր- Գրիգորյանին ներկայացրեց նաև ՀՀ կառավարության կողմից մարզում իրականացվող այն ծրագրերը, որոնք ուղղված են դպրոցաշինության, կրթահամալիրների կառուցման, դպրոցական պայմանների և կրթության որակի բարելավմանը:
Կարեն Սարգսյանը նաև համոզմունք հայտնեց, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և «Հայ դպրոց» հիմնադրամի միջև առկա համագործակցությունը կշարունակվի փոխադարձ համաձայնության և փոխլրացման մթնոլորտում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52