Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվեցին «Երանոս» ֆուտբոլային ակումբի «Կիլիկիա 08» ֆուտբոլային թիմի անդամները

14.11.2023

Նոյեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց մարզի «Երանոս» ֆուտբոլային ակումբի «Կիլիկիա 08» ֆուտբոլային թիմին, որը 2023 թվականին կայացած Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության առաջին մրցաշրջանում ունեցել է 10 խաղ և գրանցել 10 հաղթանակ։
Ֆուտբոլային թիմի անդամները C1 ենթախմբի 10 խաղերի ընթացքում խփել են 54 գոլ, որոնցից 23 գոլի հեղինակը թիմի գլխավոր հարձակվող Սամվել Խաչատրյանն է։
«Կիլիկիա 08» ֆուտբոլային թիմը ձևավորվել է 2016 թվականին՝ մինչև 16 և մինչև 13 տարիքային խմբերով։ Մարզումների արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում պատանի ֆուտբոլիստները արձանագրել են լավ արդյունքներ, իսկ առաջին մեծ հաղթանակը գրանցել են 2021 թվականին։
Գրանցած հաջողությունների համար շնորհավորելով պատանի ֆուտբոլիստներին, թիմի մարզիչներին և տնօրենին՝ մարզպետը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտի մասսայականացման գործընթացին և նույն գաղափարի շրջանակներում առաջիկայում, կառավարության աջակցությամբ, Մարտունի համայնքում կկառուցվի ֆուտբոլի ակադեմիա, ինչպես նաև մարզի 5 քաղաքներում կկառուցվեն մարզադպրոցներ, որոնք կհամալրվեն ժամանակակից մարզագույքով և սարքավորումներով:
Կարեն Սարգսյանը հույս հայտնեց, որ պատանի ֆուտբոլիստները տարբեր մրցաշարերում կշարունակեն պահպանել առաջատար դիրքեր և կգրանցեն նորանոր հաղթանակներ։
Հայաստանի Մ16 տարեկանների ֆուտբոլի առաջնության C1 ենթախմբում առաջին տեղը գրավելու համար՝ «Երանոս» ֆուտբոլային ակումբի «Կիլիկիա 08» ֆուտբոլային թիմի մարզիկները, թիմի տնօրեն Ադամիկ Փինաչյանը, թիմի գլխավոր մարզիչ Մակիչ Բզնունին և մարզիչ Սմբատ Բզնունին խրախուսվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:20:35