Նորություններ
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
14.11.2023
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից հայտարարվում է Սևանի թերակղզու եկեղեցիների տարածքից դեպի արևելք գտնվող 40033՝49,28՛՛C 4500՛53.20՛՛B (X=8501255.9311 Y=4492204.3858) կորդինատով բարձունքում (ամենաբարձր կետում) դիտահարթակի կառուցման և ՀՀ դրոշի տեղադրման էսքիզային տարբերակի մրցույթ:
Վերոնշյալ դիտահարթակի և ՀՀ դրոշի տեղադրման առկայությունը էլ ավելի կնպաստի զբոսաշրջիկների թվի ավելացմանը, ելնելով այն հանգամանքից, որ եկեղեցիներ այցելելուց հետո նրանք ցանկություն են ունենում բարձունքից դիտել Սևանա լճի համայնապատկերը:
Էսքիզային տարբերակները կարող եք մինչև ս/թ նոյեմբերի 30-ը ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ՝ առձեռն (ք․ Գավառ, Կենտրոնական հրապարակ 7) կամ մարզպետի աշխատակազմի պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ gegharkunik@mta.gov.am:
Հարցերի դեպքում զանգահարել՝ 077-960-907 Կ. Զազյանին կամ 098-333-968 Հ.Հարությունյանին։