Նորություններ
ՀՀ ԱԺ գավաթի 2023 թվականի խաղարկության եզրափակիչ փուլում Գեղարքունիքի մարզի թիմը զբաղեցրել է 4-րդ տեղը
13.11.2023
2023 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզում կայացել են ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության ներդպրոցական, համայնքային և մարզային փուլերը, որոնց մասնակցել են մարզի բոլոր հանրակրթական դպրոցների 1-6-րդ դասարաններում սովորող ավելի քան 4000 դպրոցականներ:
Ներդպրոցական և համայնքային փուլերի մրցումներին մասնակցել են 1-6-րդ, իսկ մարզային և հանրապետական փուլերի մրցումներին՝ 4-6-րդ դասարանների աշակերտներից ձևավորված թիմերը:
ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության մարզային փուլում հաղթող թիմերից ձևավորվել է Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը, որի կազմում 4-րդ դասարանցիներին ներկայացրել է Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ, 5-րդ դասարանցիներին՝ Մարտունու Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական, իսկ 6-րդ դասարանցիներին՝ Մարտունու Ս. Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցների թիմերը:
Հավաքական թիմում հանդես են եկել 12 դպրոցականներ, 3 մարզիչներ և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության 1 ներկայացուցիչ:
2023 թվականի նոյեմբերի 8-ին Վանաձոր քաղաքում կայացել է 2023 թվականի ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը, որի ընթացքում Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը զբաղեցրել է 4-րդ տեղը:
Մրցապայքարն ընթացել է 5 մարզաձևերից, որոնք են՝ վազք՝ 500 մետր, վազք՝ 60 մետր, թենիսի գնդակի նետում, հեռացատկ թափավազքով և ձգումներ կախ ու հենված դիրքերից:
Գեղարքունիքի մարզի հավաքական թիմի անդամները խրախուսվել են պատվոգրերով, իսկ թիմը` փոքր գավաթով: