Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

10.11.2023

Շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմիններին և ՏԻՄ աշխատակիցներին տեղական ինքնակառավարման համակարգի ստեղծման 27-ամյակի առթիվ:
Առավելագույնս մոտ կանգնած լինելով համայնքի բնակչին` ՏԻՄ-երը յուրատեսակ ուժ են ոչ միայն համայնքային խնդիրների վերհանման, այլև դրանց լուծմանը հասնելու ճանապարհին:
ՀՀ Սահմանադրությունն ու նրանից բխող օրենսդրական դաշտը լայն իրավական հնարավորություն են ընձեռում համայնքային խնդիրների լուծման համար, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններն այդ խնդիրների անմիջական հասցեատերն ու պատասխանատուն են` իրենց գործունեությամբ մասնակցելով պետության վարկանիշի ձևավորմանը։
Յուրաքանչյուր համայնք միասնական պետության կարևորագույն օղակն է և տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանքի գնահատականի մեջ քաղաքացին ամփոփում է ողջ պետական համակարգի աշխատանքը, ուստի արժանապատիվ ապագայի համար անհրաժեշտ է համայնքների ու քաղաքացիների համատեղ աշխատանք` հիմնված փոխօգնության ու փոխվստահության վրա։
Եվս մեկ անգամ շնորհավորելով տեղական ինքնակառավարման մարմիններին և ՏԻՄ աշխատակիցներին` մաղթում եմ հաջողություն, նպատակասլացություն, հաստատակամություն և շարունակական առաջընթաց: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52