Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի արտադրող և արտահանող ընկերությունները կօգտվեն արտահանման ապահովագրությունից

03.11.2023

Նոյեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնի և Հայաստանում ռուսական արտահանման կենտրոնի ղեկավարները, առանց ռիսկերի ծրագրի շրջանակներում, հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզի խոշոր և մրցունակ արտադրողների և արտահանողների հետ։ Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։
Հանդիպման նպատակն էր մարզի արտադրողներին և արտահանողներին իրազեկել, թե ինչպես կարելի է օգտվել պետության աջակցությամբ իրականացվող արտահանման ապահովագրության ծրագրից։ Բանախոսները ներկայացրին ապահովագրության երեք գործիքները , որոնք կարող են նպաստել արտահանման ապահովագրության գործընթացի ավելի ապահով և հուսալի իրականացմանը։
Խոսվեց արտահանման ապահովագրության ֆինանսավորման հնարավորությունների տրման, արտահանման ապահովագրության ռիսկերի և դրանց նվազեցման, արտահանման ապահովագրության հիմնական պայմանների, առևտրի ֆինանսավորման առավելությունների և ապահովագրության արդյունքում գրանցված առավելությունների մասին։
Հանդիպման մասնակից Գեղարքունիքի մարզի արտադրող ընկերությունների ղեկավարները խոսեցին իրենց գործունեության մասին, ներկայացրին արտադրության ընթացքում ի հայտ եկող խնդիրները, ստացան խորհրդատվություն՝ դրանց կարգավորման, ապահովագրության գործիքակազմից օգտվելու հնարավորությունների, արտահանման շուկա մուտք գործելու մեխանիզմների վերաբերյալ։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ակտիվացնել համագործակցությունը՝ ի նպաստ կապիտալ ծախսերի ֆինանսավորման ապահովագրության, արտահանման ծավալների ընդլայնման, այլ գործընթացների։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52