Նորություններ
Գավառի ավագ դպրոցի բասկետբոլի թիմը գրավել է երրորդ տեղը
03.11.2023
2023 թվականի հոկտեմբերի 18-ին` Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցում, ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով անցկացվել է բասկետբոլի մրցաշար, որին մարզը ներկայացրել է Գավառի ավագ դպրոցի տղաների թիմը: Թիմի կազմում հանդես են եկել 10 մարզիկներ, մարզիչ՝ Վահան Սարգսյան:
Միջմարզային մրցումներում մարզն ընդգրկվել է 2-րդ ենթախմբում, որտեղ հանդես են եկել նաև Կոտայքի և Տավուշի մարզերի ուժեղագույն թիմերը: Մրցումներն անցկացվել են բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն` 4 խաղափուլով` յուրաքանչյուր խաղափուլը 8 րոպե տևողությամբ: Տղաների մրցապայքարում Գավառի ավագ դպրոցի թիմը գրավել է առաջին տեղը և իրավունք ստացել մասնակցելու մրցումների եզրափակիչ փուլին:
Եզրափակիչ փուլի մրցումներն անցկացվել են նոյեմբերի 1-ին և 2-ին` Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում: Վիճակահանության արդյունքում Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզերը ներկայացնող թիմերն ընդգրկվել են 2-րդ ենթախմբում։ Արդյունքում Գավառի ավագ դպրոցի թիմը գրավել է 2-րդ տեղը և եզրափակիչ փուլի 3-րդ տեղի համար պայքարը շարունակել առաջին ենթախմբում 2-րդ տեղ գրաված Երևանի թիմի հետ: Հաղթելով Երևանի թիմին, Գավառի ավագ դպրոցի թիմը մրցաշարում գրավել է 3-րդ տեղը:
Թիմի բոլոր անդամները և մարզիչը պարգևատրվել են մեդալներով ու ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, իսկ թիմը` գավաթով: