Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզից երկու թատերախմբեր մասնակցել են «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 23-րդ փառատոնին

02.11.2023

«Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի և Երևանի «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի նախաձեռնությամբ և աջակցությամբ 2023 թվականի հոկտեմբերի 23-27-ը անցկացվել է «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 23-րդ փառատոնը՝ «Պահանջում ենք խաղաղություն» խորագրով։
Փառատոնին մասնակցել են 18 թատերախմբեր՝ 20 ներկայացումներով /ՀՀ Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Արարատի, Արագածոտնի, Սյունիքի մարզերից և մայրաքաղաքից/:
Ներկայացումները բեմադրվել են Երևանի «Պատանի հանդիսատեսի», «Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական», «Սոս Սարգսյանի անվան Համազգային» թատրոնների, Շենգավիթի թիվ 5 մշակույթի, Էրեբունի վարչական շրջանի թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական և «Զեյթուն» մշակութային կենտրոնների դահլիճներում։
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի «Բյուրեղիկ» թատերախումբը հանդես է եկել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում՝ Հայկ Մնացականյանի «Ծննդյան տոնը կախարդված անտառում» հեքիաթի բեմականացմամբ, իսկ Ճամբարակ համայնքի «Արևակ» երգասաց թատերախումբը՝ Հովհաննես Թումանյանի «Ախթամար» բալլադի բեմականացմամբ:
Թատերախմբերին շնորհվել են «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 23-րդ փառատոնի մասնակցության պատվոգրեր և հուշանվերներ։
Անվանակարգային մրցանակաբաշխության ժամանակ «Բյուրեղիկ» թատերախմբի պատանի դերասանուհի Մերի Ամիրյանը արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դեր», իսկ «Արևակ» երգասաց թատերախումբը՝ «Լավագույն նկարչական ձևավորում» անվանակարգերին:
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ճամբարակի «Արևակ» թատերախումբը հնարավորություն է ունեցել չորս օր մնալ Երևանում և հաղորդակցվել մայրաքաղաքի մշակութային անցուդարձին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52