Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի ներկայացուցիչներին

31.10.2023

Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի Օտարերկրյա գյուղատնտեսական ծառայության միջազգային ծրագրերի մասնագետ Բեն Կաիրնի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին գյուղատնտեսական հարցերով կցորդ Ռիշան Չաուդրիին, գյուղատնտեսության ավագ մասնագետ (Դեմնա Ձիրկվաձեն, ԱՄՆ Կանզասի պետական համալսարանի պրոֆեսորներ Ալեն Ֆիթերսթոունը, Անտոնիա Բրոյակային և Ալեքսան Շանոյանը, ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Էրիկ Մարկովսը և ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով մասնագետ Ալեքսեյ Հովակիմյանը։
Հանդիպման ընթացքում հյուրերը հետաքրքրվեցին Գեղարքունիքի մարզում ցորենի և ալյուրի արտադրության արժեշղթայով, այլ մշակաբույսերի ցանքով, դրանց վերամշակման հնարավորություններով, հացահատիկի սերմարտադրությամբ, գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման հետ կապված զանազան այլ հարցերով։
Մարզպետ Կարեն Սարգսյանը, պատասխանելով հյուրերին հետաքրքրող հարցերին, ներկայացրեց մարզում հացահատիկի արտադրության ընդհանուր ցուցանիշները, դրանց բարելավման և ինքնաբավության ապահովման հնարավորությունները, գլոբալ տաքացման հետևանքով մարզի գյուղատնտեսության առջև ծառացած մարտահրավերները՝ կարևորելով ոռոգման համակարգերի արդիականացումը և ջրային ռեսուրսների խելացի և ամբողջական կառավարման հնարավորությունների ստեղծումը։
«Մարզի գյուղատնտեսության առջև որոշ խնդիրներ կան ծառացած, որոնց կարգավորման համար կառավարությունը ձեռնարկում է համարժեք քայլեր ամենատարբեր ուղղություններում, փորձում կառուցել արդիական, արդյունավետ ու մրցունակ գյուղատնտեսություն, որի համար, անշուշտ, անհրաժեշտ միջոցներ ու ժամանակ է պահանջվում։ Կարծում եմ, որ այս հանդիպումը կարող է առիթ դառնալ համագործակցության, նոր գաղափարների ու ծրագրերի մտահղացման, որոնց իրագործման դեպքում մենք կկարողանանք ավելի գրագետ գյուղատնտեսություն վարել»,-հանդիպման ավարտին նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52