Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Կարմիր գլխարկի արկածները» հեքիաթ- պիեսի առաջնախաղը

25.10.2023

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ և Գեղարքունիքի մարզի Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանների ուժերով հոկտեմբերի 25-ին թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Կարմիր գլխարկի արկածները» հեքիաթ - պիեսի առաջնախաղը, ռեժիսոր՝ Հովհաննես Օհանյան։
Նախաձեռնության նպատակն է բեմադրության միջոցով դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաներին ուսուցանել, թե ճգնաժամային իրավիճակներում ինչպես կարելի է պաշտպանվել հնարավոր աղետներից և արտակարգ դեպքերից։
Միջոցառումն իրականացվում է ԱԻ «Աղետների ռիսկի նվազեցում» կրթական ծրագրի շրջանակներում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Հեքիաթ-պիեսը բեմում կմնա մինչև նոյեմբերի առաջին տասնօրյակ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:20:35