Նորություններ
Սևանի համայնքապետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն
25.10.2023
Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը Սևանի համայնքապետարանում կատարեցին քաղաքացիների ընդունելություն։
Քաղաքացիները դիմեցին դրամական աջակցություն ստանալու, բնակարանի ձեռքբերման կամ վերանորոգման, բուժօգության կազմակերպման, վառելիքի ձեռքբերման, աշխատանքի տեղավորման և սոցիալ-տնտեսական բնույթի այլ հարցերով։
Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանը կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։