Նորություններ
«Հայկական Կինոդարը» Գեղարքունիքի մարզում
24.10.2023
Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը իրականացնում է «Հայկական Կինոդար» մարզային ծրագիրը, որի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում:
Գեղարքունիքի մարզում՝
Հոկտեմբերի 29, ժամը 15:00 և 18:00՝ Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճ
Մանկական ծրագիր- «Երկու անհայտով հավասարում», «Գիքոր», «Գտնված երազը»։
Մեծահասակների ծրագիր- 18։00՝ «Երկունք» ։
Հոկտեմբերի 30, ժամը 15:00՝ Մարտունու մշակույթի պալատ
«Մենք ենք, մեր սարերը», «Հայաստանի պատմության թանգարան»։
Հոկտեմբերի 31, ժամը 15:00 և 18:00՝ Սևանի Ս․ Զաքարյանի անվան մշակույթի պալատ
Մանկական ծրագիր-15:00՝ «Կիկոս», «Տերն ու ծառան», «Ձախորդ Փանոսը»։
Մեծահասակների ծրագիր-18։00՝ «Այստեղ, այս խաչմերուկում», «Տժվժիկ»։
Մուտքն ազատ է!