Նորություններ
Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտ Ռուբիկ Ասատրյանը մրցույթի հաղթող
17.10.2023
2023 թվականի մարտի 10-ին «Дом русской книги» կրթամշակութային կենտրոնը և «Liver» ընկերությունը 7-12-րդ դասարանների դպրոցականների շրջանում հայտարարել են գեղարվեստական թարգմանության մրցույթ` նվիրված բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Վալերի Բրյուսովի ծննդյան 150-ամյակին։
Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել հանրապետության տարբեր դպրոցների 987 աշակերտներ, որոնցից 88-ը Գեղարքունիքի մարզից:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված 26 դպրոցականների թվում էր Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտ Ռուբիկ Ասատրյանը։ Նա հանդես է եկել Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» և Անտոն Պավլովիչ Չեխովի «Учитель» ստեղծագործությունների թարգմանությամբ:
2023 թվականի հոկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել մրցույթի փակման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Ռուբիկ Ասատրյանը արժանացել է դիպլոմի և դրամական պարգևի: