Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հետմահու պարգեւատրվել է Հայոց բանակի զինծառայող Արտյոմ Մելքոնյանը

12.10.2023

Հայաստանի Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գավառ քաղաքի բնակիչ, Հայոց բանակի զինառայող, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Արտյոմ Հովիկի Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Պարգեւն Արտյոմի ծնողներ Հովիկին ու Ռուզաննային Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում հանձնեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։
«Այս պարգևը Արտյոմը վաստակել է իր խիզախությամբ, պարտաճանաչությամբ, հայրենիքին մինչեւ վերջ նվիրվելու կամքով։ Ձեզ ուժ ու կորով, անսահման համբերություն եմ մաղթում ու հավատացնում, որ Արտյոմի ու նրա մարտական ընկերների անունները, նրանց սխրանքները երբեք չեն մոռացվի, իսկ մենք կձգտենք անել հնարավորը, որպեսզի ունենանք այն հզոր ու խաղաղ հայրենիքը, հանուն որի մաքառեցին մեր հերոս տղաները»,-Արտյոմի ծնողներին դիմեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։
Արտյոմի անցած մարտական պայքարի ուղին ներկայացրեց ՀՀ ՊՆ Զ Եւ ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի պետ Վանիկ Գոզեյանը։
«Արտյոմը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում դրսեւորել է անօրինակ կամք ու խիզախություն, հաղթահարել անասելի դժվարություններ։ Ցավոք, անցնելով պատերազմի դաժան փորձությունների միջով, մեր հերոսը զինծառայության հետագա ընթացքում դարձել է դժբախտ պատահարի զոհ։ Մենք խոնարհվում ենք նրա անվան ու փառքի, նրա ծնողների առաջ, որ նման հայրենասեր, անձնուրաց զավակ են ծնել ու դաստիարակել»,-նշեց Վարդգես Գոզեյանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52