Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ

05.10.2023

Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:
Շարունակելով կրթության ոլորտում ազգային լավագույն ավանդույթները` ամենօրյա ազնիվ ու տքնաջան աշխատանքով դուք ձեր արժանի ավանդն եք ներդնում մեր պետության ապագա քաղաքացիների ձևավորման գործում:
Համոզված եմ, որ երիտասարդ սերնդի պատշաճ կրթության և դաստիարակության գործը հոգատար ու վստահելի ձեռքերում է:
Կրթական ոլորտի խնդիրները մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում և ամեն տարի դրանց լուծմանն ուղղված քայլերը՝ կրթական համակարգի բարեփոխումից, դպրոցների հիմնանորոգումից, ուսուցչի մասնագիտության նկատմամբ համընդհանուր ուշադրության և հոգածության մթնոլորտի ձևավորումից մինչև համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացում, կարծում եմ, նկատելի են և այսուհետ էլ հետևողականորեն շարունակվելու են:
Կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ, առողջություն և հաջողություններ եմ մաղթում ձեզ` ձեր շնորհակալ և հայրենանվեր աշխատանքում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52