Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

04.10.2023

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ևս կարող են օգտվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպությունների միջոցով մատուցվող ծառայություններից, որոնք նախատեսված են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, ինչպես նաև կանանց և աղջիկների համար։
Ըստ անհրաժեշտության, Միասնական սոցիալական ծառայությունը, գնահատված կարիքի հիման վրա, քաղաքացիներին ուղղորդում է տվյալ ծառայությունները մատուցող կազմակերպություններ։
Ըստ այդմ՝
 Ցերեկային խնամքի ծառայություններ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին
Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների սոցիալ-հոգեբանական, կյանքի հիմնական հմտությունների զարգացմանը, երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրել սոցիալ-վերականգնողական, հոգեբանական ու իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն՝ խթանելու երեխաների սոցիալ-վերականգնողական, ընտանիքում մեծանալու հիմնարար իրավունքների իրացումը, կանխելու նրանց մուտքը հաստատություններ և այլն։
 Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց
Ծրագրի շրջանակում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված միայնակ տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական կարիքներին համապատասխան տնային պայմաններում տրամադրվում են կենցաղային, բժշկասոցիալական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական  Ցերեկային խնամքի ծառայություններ՝ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց
Մատուցվող ծառայությունները ներառում են՝ ցերեկային կենտրոնի շահառուների անհատական սոցիալական կարիքների գնահատում, գնահատված կարիքներին համապատասխան անհատական սոցիալական ծրագրի կազմում, ազատ ժամանցի ու զբաղվածության կազմակերպում՝ ըստ շահառուի նախասիրության և այլն:
 Տնային խնամքի ծառայություններ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց
Տնային խնամքը ներառում է՝ սոցիալական խորհրդատվության տրամադրում շահառուին ու նրա ընտանիքին, հոգեբույժի պարբերական հսկողություն և խորհրդատվություն, հոգեբանական օգնություն, բժշկական օգնության կազմակերպում, կենցաղային սպասարկում, շահառուի սոցիալական կարողությունների ու հմտությունների զարգացում, ինքնուրույն կենցաղավարման հմտությունների ուսուցանում և այլն։
Սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց
Միջոցառման շրջանակում ապահովվում է տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման, տեղաշարժման, տրանսպորտից օգտվելու իրավունքը, ինչպես նաև անկախ կյանք վարելու հմտությունների զարգացումը։ Իրականացվում է նաև սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու հմտությունների ուսուցանում և աջակցություն` սոցիալ-հոգեբանական բնույթի խոչընդոտների հաղթահարման նպատակով:
Շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց
Ծրագրի շրջանակում տրամադրվում է կացարան, խնամք, առաջնային բժշկական օգնություն ու սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն և այլն։ Շահառուներն ապահովվում են սննդով, հագուստով, կենցաղային և անձնական հիգիենայի պարագաներով։
 Սոցիալ-վերականգնողական ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց
Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, նրանց սոցիալական ներառումը հասարակություն, ապահովել ծառայությունների մատուցումը ցերեկային կենտրոնում՝ ներառման սկզբունքով, կանխարգելել հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:
Առաջնային խորհրդատվություն և աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին
Երևանում և բոլոր մարզերում գործող ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններն այս օրերին վերապրոֆիլավորվել են ու առաջնային խորհրդատվություն են տրամադրում նաև ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին, մասնավորապես՝ մատուցելով սոցիալ-հոգեբանական ու իրավաբանական խորհրդատվություններ։ Կարիքների գնահատումից հետո առաջիկայում նախատեսվում է իրականացնել տեղահանված կանանց և աղջիկների տնտեսական հզորացման ծրագրեր ևս։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52