Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

02.10.2023

Հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետի աշխատակազմի հետ։
Խորհրդակցոթյան սկզբում մարզպետն անդրադարձավ վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում ու Գեղարքունիքի մարզում ստեղծված իրավիճակին՝ կապված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու արդեն Հայաստանում ապաստանած մեր հայրենակիցներին կեցավայրեր տրամադրելու, նրանց կարիքներն ու առաջնահերթ խնդիրները հաշվառելու եւ կարգավորելու հարցերի հետ։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ժամանումով, բնական է, մեր աշխատանքի ծավալները, մեր հրատապ անելիքները մի քանի անգամ ավելացել են։ Սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է մի կողմ դնենք մեր առօրյա անելիքները կամ որևէ կերպ թերանանք մեր աշխատանքներում։ Դրա համար պետք է մեր համատեղ ու հետևողական աշխատանքով կարողանանք կարգավորել բոլոր խնդիրները, հասնել ցանկալի արդյունքների՝ ապահովելով թե՛ բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների բավարարումն ու բնականոն կյանքը, թե բոլոր ոլորտների անխափան կենսագործունեությունը»,-նշեց մարզպետը։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց ստորաբաժանումների ղեկավարներին՝ առանց բացառության գույքագրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ու Գեղարքունիքի մարզում կեցավայր ընտրած ընտանիքների բոլոր կարիքները, ի հայտ եկած խնդիրները, մշտական շփման մեջ գտնվել նրանց հետ, համագործակցված աշխատանք տանել համայնքապետարանների, համայնքապետարաններում ստեղծված Հումանիտար կենտրոնների, պետական շահագրգիռ այլ կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ։
«Արդեն մեր մարզում Լեռնային Ղարաբաղից կեցավայր են ընտրել 1016 ընտանիք՝ ավելի քան չորս հազար շնչով։ Նրանց տրամադրվել են համապատասխան կեցավայրեր հյուրանոցներում, հյուրատներում, ճամբարներում, պանսիոնատներում, հյուրընկալող ընտանիքներում։ Հիմա շատ հրատապ է՝ կատարել հաշվառում նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում՝ նրանց մանկապարտեզներ ու դպրոցներ ընդունելու նպատակով։ Պետք է հաշվառել նաեւ մասնագիտությամբ մանկավարժներին, բժիշկներին, զինվորականներին, շինարարներին՝ նրանց զբաղվածության խնդիրը լուծելու, մեր մարզի բնականոն կյանքում ընդգրկելու համար։ Անշուշտ, նրանք իրենց ներուժը կներդրեն մեր մարզի զարգացման գործում։ Հարկավոր է նաև գյուղատնտեսությամբ զբաղվել ցանկացողներին իրազեկել պետական աջակցության ծրագրերի մասին, ամեն կերպ օգնել, որպեսզի նրանք իրենց կարողությունները կարողանան օգտագործել մարզի գյուղատնտեսության զարգացման ոլորտում։
Մեր մարզում այս պահի դրությամբ կեցավայր ընտրած ընտանիքների մոտ 70 տոկոսը բազմազավակ կազմ ունեն, ուստի շատ կարեւոր է արագ կազմել ու ներկայացնել օրենքով սահմանված կարգով միանվագ կամ այլ կարգի դրամական նպաստ ստացող շահառու ընտանիքների, խնամքի հաստատություններ ընդունվելու, ինչպես նաեւ՝ բուժօգնության կարիք ունեցող մարդկանց ցանկը»,-հանձնարարեց Կարեն Սարգսյանը։
Ապա մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։
Ըստ մարզպետի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանի տեղեկացման՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներն այս տարվա ինն ամիսների կտրվածքով կատարվել են 100 տոկոսով, կամ անցած տրվա նույն ժամանակամիջոցի համեմատ ավել են կարատվել 25,5 տոկոսով։
Քննարկվեցին նաև սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, աղբահեռացման վարձավճաւների գանձման, ճանապարների ամառային ու ձմնեռային սպասարկումների, համայնքներում տեղադրված ապօրինի գովազդային վահանակների ապամոնտաժման, արոտների և խոտհարքների նպատակային օգտագործման, հեռագնա արոտներ տանող ճանապարհների նորոգման հետ կապված հարցեր։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52