Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 307 միլիոն 774,9 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների և բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի համար

22.09.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի հերթական նիստում որոշում է կայացվել 307 միլիոն 774,9 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների և բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի համար։
41 միլիոն 889,1 հազար դրամ հատկացվել է Մարտունի քաղաքում և Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Վ Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման և վերանորոգման համար /Վաղաշեն բն․ 1-ին խճուղի, 2-րդ փող 8-րդ փակ․ և 3-րդ փող 6-րդ փակ/։
26 միլիոն 109,7 հազար դրամ հատկացվել է Գավառ քաղաքում եւ Գավառ համայնքի Ծովազարդ, Լճափ, Հայրավանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ և Ծաղկաշեն բնակավայրերում խաղահրապարակների եւ պուրակների կառուցման համար / Գավառ,Նորատուս, Կարմիրգյուղ/։
191 միլիոն 778,0 հազար դրամ հատկացվել է Գավառ քաղաքում և Գավառ համայնքի Ծովազարդ, Լճափ, Բերդկունք, Հայրավանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ եւ Ծաղկաշեն բնակավայրերում փողոցային լուսավորության ցանցի կառուցման և առկա համակարգի արդիականացման համար։
47 միլիոն 998,1 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Երևանյան փողոցի թիվ 10,36,42,46,43,51,53,55, Գ. Զիրոյան փ. Թիվ 25,26,31, Պռոշյան փ. թիվ 2,2Ա,4,6, Թումանյան փ. թիվ 3,5,7 բազմաբնակարան շենքերի բակային հատվածների սալիկապատման համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52