Նորություններ
Շողակաթ բնակավայրում բացվել է նախադպրոցական կրթական այլընտրանքային նոր ծառայության կենտրոնը
22.09.2023
Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում բացվել է նախադպրոցական կրթական այլընտրանքային նոր ծառայության կենտրոնը, որտեղ արդեն հաճախում են 3-6 տարեկան 8 երեխաներ։
Կենտրոնն ապահովված է կրթական համապատասխան միջոցներով։ Միաժամանակ բնակավայրում բացվել է նաև մանկական խաղահրապարակ՝ հագեցված համապատասխան մարզասարքերով:
Նախադպրոցական կենտրոնը ստեղծվել է ԵՄ աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակներում՝ նպաստելով 2021-2026թթ. պետական զարգացման ծրագրի կրթական նպատակներին:
Բացման արարողությանը մասնակցել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի, ԵՄ պատվիրակության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Ճամբարակի համայնքապետարանի, ՀԿ-ի ներկայացուցիչներ, բնակիչներ, հյուրեր։